Հասարակություն

Ես ասում եմ, որ ամեն դղյակի քարի մեջ զինվորի ճակատագիր է, դա իրողություն է․ Քոչարյան

Ես ասում եմ, որ ամեն դղյակի քարի մեջ զինվորի ճակատագիր է, դա իրողություն է․ Քոչարյան

Բոլորս էլ հետաքրքրված ենք, որպեսզի ճշմարտությունները բացահայտվեն: Բանակին վերաբերվող որևէ մութ դրվագ էջ չպետք է լինի: Կոռուպցիան պետք է ոչնչացնել: Երբ ես ասում եմ, որ ամեն դղյակի քարի մեջ զինվորի ճակատագիր է, դա իրողություն է: Եթե այդ քարը դրված է և պաշտոնյան,, հատկապես գեներալիտետին է վերաբերվում, որևէ բացատրություն չի տալիս, ապա դա բանակից է դուրս եկել, իսկ դա նշանակում է,սպառազինության վրա ազդեցություն, այն սպառազինության, որը պետք է կրակեր՝ հակառակորդին լռեցնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործին:

Անդրանիկ Քոչարյանը վսհտահեցրեց, որ իշխանությունը քրեական գործեր հարուցելով խնդիրներ չի լուծում.

«Դուք պետք է ուրախանաք, որ իշխանությունները կոմպլեքս չունեն որևէ քրեական գործով որևէ մեկի նկատմամբ հետևողական խնդիր լուծելու»,- նշեց Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմը սկսվել է իշխանության կողմից բանակցությունները տապալելու և տգետ քաղաքականության արդյունքում, և ավարտվել՝ գործարքով.

«Ռոբերտ Քոչարյանին ես մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ոսկեղենիկ հայերենով այնպիսի դարակազմիկ մտքեր է ասում, որի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է, ես չեմ խոսելու դրա մասին: Քանի որ ես էլ եմ Քոչարյան ազգանունը կրում, ես միշտ ասում եմ, ինձ դիմեք՝ Անդրանիկ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանը թող մնա իր անվան տիրույթում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ թե ի՞նչ գործաքի մասին է խոսել Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց.

«Եթե ինքը գիտի, որևէ մեկը չի խանգարում իրեն գնալ և նախաքննական մարմնին հայտնել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250