Ադրբեջանի բռնապետը ծաղրում է Իրանին` լուսանկարվելով իսրայելական ԱԹՍ-ների հետ
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանին սահմանակից Ջրականի շրջանում կեցվածք է ընդունել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ:
Ավելի վաղ Ալիևը համարձակվել էր սպառնալ Իրանին` նշելով, թե «Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»:
«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», - ասել էր Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:
Ալիևն ասել էր, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», - ասել էր Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...