Հստակ քայլեր են ձեռնարկվում․ Ալիևը խոսել է նոր պլանների մասին
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պլանավորում է նոր ջրամբարներ կառուցել «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում»։
«Հստակ քայլեր են ձեռնարկվում, և շատ լուրջ ծրագիր է իրականացվում մեր ազատագրված տարածքներում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման ուղղությամբ՝ Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղյան տնտեսական շրջաններում։ Ջրային աղբյուրների բոլոր քարտեզներն արդեն կազմվել են, օրակարգում է նոր ջրամբարների կառուցումը», - «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը Թերթերի շրջան այցի ընթացքում։
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսների մի մասը՝ ըստ տարբեր գնահատականների՝ 24 ջրամբարներից 22-ը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի ամենամեծը համարվող Սարսանգի ջրամբարը մնացել է Ստեփանակերտի վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...