Քաղաքականություն

Ես լուրջ առաջարկներ ունեցել եմ պատերազմի առաջին օրերին. Ռոբերտ Քոչարյան

Unknown
Ես լուրջ առաջարկներ ունեցել եմ պատերազմի առաջին օրերին. Ռոբերտ Քոչարյան

Ես լուրջ  առաջարկներ ունեցել եմ պատերազմի առաջին օրերին, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երրորդ-չորրորդ օրը հանդիպել եմ ՀՅԴ բյուրոյի անդամների հետ, իրենց ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում: Նույն խոսակցությունն ունեցել եմ եւ Բակո Սահակյանի, եւ Արկադի Ղուկասյանի հետ: Իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին եւ պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ: Արել են ամեն ինչ՝ չլսելու համար: Ո՞նց սա բացատրեմ»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից