Այս պահին Իրանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ չի լինի». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է հետևել հայ հասարակության արձագանքին, ով ուրախությամբ հետևում է, թե ինչպես է Իրանը մեթոդաբար ճնշում Ադրբեջանին:
Բայց անհրաժեշտ է նշել երկու էական կետ.
1․ Իրանի և Ադրբեջանի միջև ԱՅՍ ՊԱՀԻՆ չի լինի լայնամասշտաբ պատերազմ, որը բնավ չի բացառում տեղական սահմանային միջադեպերը:
2․ Իրան-ադրբեջանական սահմանի մոտ զորքերի վարժանքների, Բաքվի նկատմամբ սպառնալիքների և ճնշումների հետ կապված ամբողջ աղմուկն ուղղված է երկու «կարմիր գծերի» խիստ կոշտ նշագծմանն իրանցիների կողմից:
Սա Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու հնարավորությունն է Իրանին հարված հասցնելու համար և իրանցիների համար անընդունելի է Սյունիքի լոգիստիկ հանգույցը թուրք-ադրբեջանական տանդեմին փոխանցելը: Կրկնեմ՝ թուրքերի կողմից օկուպացված Արցախի տարածքներ+Խուդաֆերիի ջրամբար+մասամբ Նախիջևան իրանական ներխուժման հավանականությունը գրեթե զրոյական է ԱՅՍ ՊԱՀԻՆ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հիմնական խաղաղացողների (բացի Թուրքիայից և Ադրբեջանից) և Իրանի դիրքորոշումների համընկնումը տարածաշրջանի քաղաքական ճարտարապետության առանցքային հարցերի վերաբերյալ, հավանական է, որ, օրինակ, տարածաշրջանի «մեծերը» քննարկեն իրանցի ռազմական դիտորդների տեղակայումը Սյունիքի և Արցախի խնդրահարույց տարածքներում:
Իրանը նվազագույնը կապահովի պաշտոնական ռազմա-դիվանագիտական ներկայությունը Հարավային Կովկասում, ինչն արդեն լուրջ ձեռքբերում կլինի իրենց համար այս «բոլոլայի» արդյունքում:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Հայաստանի կառավարությունը պարզապես պարտավոր է այժմ ակտիվ քաղաքականություն վարել, քանի որ ամբողջ տարածաշրջանային սակարկությունն ընթանում է Հայաստանի և Արցախի տարածքների շուրջ։ Եթե ոչ, ապա գործող իշխանությունները նույնպես բաց կթողնեն հնարավորությունների պատուհանը և այդժամ մենք կրկին կանգնելու ենք Հայաստանի շահերի և երկրի համար սպառնալիքի լիակատար անտեսման փաստի առջև»: