Զելենսկին հայտարարություն է արել՝ Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը և կարծում է, որ դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումը կարող է արդյունավետ լինել:
«ՌԴ նախագահի հետ հանդիպման հարցով ևս մեկ անգամ հաստատում եմ, որ մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը և ես կարծում եմ, որ հանդիպելը ճիշտ քայլ է: Դեմ առ դեմ ձևաչափով մեր հանդիպումը կարող է բավականին առարկայական լինել: Ռուսական կողմը, կարծում եմ, ՌԴ նախագահի շրջապատը, չի ցանկանում, որ նա ինձ հետ հենց այդ ձևաչափով հանդիպում անցկացնի, քանի որ այդ հանդիպումը կարող է անսպասելի արդյունքների հանգեցնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ուկրաինացի առաջնորդը:
Վերջինս հավելել է նաև, որ պատրաստ է հանդիպմանը «նորմանդական ձևաչափով»:
«Ես իրականում պատրաստ եմ ցանկացած հանդիպման, քանի որ կարծում եմ, որ ցանկացած հանդիպում այդ մակարդակով կօգնի Ուկրաինային Դոնբասում ողբերգության և Ղրիմի հացով կարգավորման գործում»,- հավելել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...