Վրաստանում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլերը տեղի կունենան երկրի 20 քաղաքում, այդ թվում՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:
Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլերն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը և նշանակվում են ԿԸՀ-ի կողմից ՝ առաջին փուլի արդյունքների ամփոփման հետ միասին:
Քաղաքապետերի ընտրվելու համար գոյություն ունի 50 տոկոս ընտրական շեմ, իսկ քաղաքային խորհուրդների (սակրեբուլոյի) անդամների ընտրության դեպքում ՝ 40 տոկոս:
Երկրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մյուսները: Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները կշահեն 64 մունիցիպալ կազմավորումներից 44-ում:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...