Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, իրենք կընկնեն այդ փոսի մեջ․ Այաթոլլա Ալի Խամենեին
Իրանի հյուսիս-արևմուտքում, որոշ հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձություններըը պետք է կարգավորվեն օտարերկրացիների ներկայությունը կանխելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել Է ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ՝ տեսակապով ելույթ ունենալով ԻԻՀ ԶՈւ սպայական բուհերի շրջանավարտների միջոցառման ժամանակ։ Հաղորդում է irna-ն։
«Երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է լուծվեն առանց միջամտության և օտարերկրյա բանակների ռազմական ներկայության։ Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, նախ իրենք կընկնեն այդ փոսի մեջ»։
Առաջնորդը հայտնել է նաև, որ երկրի անվտանգությունը բոլոր ոլորտների առաջընթացի հիմքն է․ «Նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել մյուսի վրա հենվելով, թող իմանա, որ շուտով նրան դրա համար ապտակ է սպասվում»։
Խամենեի խոսքով ՝ Իրանի զինված ուժերի համբավը կայանում է նրանում, որ նրանք որպես ամրոց են ծառայում երկրի և ժողովրդի համար: Նա նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա բանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը, ապակառուցողական և սադրիչ:
«Տարբեր սպառազինությամբ հագեցած ԱՄՆ բանակը ներխուժեց Աֆղանստան ՝ թալիբներին տապալելու համար։ 20 տարի նրանք սպանել ու հանցագործություններ են կատարել այդ երկրում։ 20 տարի անց նրանք իշխանությունը տվեցին թալիբներին և դուրս բերեցին իրենց զորքերը։ Օտար զինված ուժերի, այդ թվում ՝ Ամերիկայի ներկայությունը մեր տարածաշրջանում քայքայման գործոն է հանդիսանում։ Բոլորը պետք է աշխատեն, որպեսզի պետությունները լինեն ինքնիշխան, բանակները պետք է լինեն անկախ, հենվեն ժողովրդի վրա և համագործակցեն հարևան երկրների բանակների հետ։ Դրանում է տարածաշրջանի շահը», - հիշեցրել է առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...