Միայն այս կերպ կարելի է իշխանափոխություն անել. Սերժ Սարգսյանը՝ ընդդիմությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե մտածեն միայն իշխանափոխության մասին, այլ ոչ թե իշխանության գալու։ Օրերս կայացած ՀՀԿ համաժողովին` հարցուպատասխանի ժամանակ է Սարգսյանը խոսել այդ մասին, տեղեկանում ենք երրորդ նախագահի գրասենյակի կայքից։
«Մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավելու համար, այլ ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրան հեռացնել։ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն, այլ ոչ թե իրենք գան իշխանության»,–ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել. միգուցե սա ոգևորիչ չէ մեր երիտասարդ կուսակցականների համար, սակայն մեր երկրի շահը սրանից է բխում` մենք դրա մասին չպետք է մտածենք։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...