Ինչու՞ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել
Ինչո՞ւ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել Спутник Грузия-ի լրագրողի հարցին պատասխանել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
«Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալվել է որպես դատապարտյալ: Նա հետախուզման մեջ գտնվող անձ է, ով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և այս փուլում գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այս դեպքում մեղադրանք առաջադրելու համար իրավական ժամկետ չկա: Ելնելով այս ահանգամանքից՝ այսօր նրան մեղադրանք չի առաջադրվի: Ինչ վերաբերում է նոր հետաքննությանը, ապա այն ինտենսիվորեն իրականացվում է, և դեռ հայտնի չէ, թե երբ մեղադրանք կառաջադրվի», – հայտնել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Հայրենիքում Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի հետ կապված գործերով: Մի դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուս դեպքում՝ վեց: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7 -ին ընդդիմության հանրահավաքը բռնությամբ ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք քննարկվում են դատարանների կողմից, դատավճիռներ չեն կայացվել:
Վրաստանի դատախազությունը հայտարարում է, որ Սաակաշվիլիին Ուկրաինա հանձնելու հարցը չի քննարկվում, և նա ստիպված կլինի իր պատիժը կրել տանը: Նշենք, որ այժմ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է: Այդ երկրի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստվում է անձամբ և երկրի իշխանությունների օգնությամբ զբաղվել Ուկրաինայի ձերբակալված քաղաքացու և Վրաստանի նախկին նախագահի վերադարձով:
Վրաստանի երրորդ նախագահը բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի թաղամասերից մեկից:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...