Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Վրաստանում տեղական ժամանակով ժամը 08։00-ին մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները, փոպանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։
Ընդհանուր առմամբ, բնակիչները կընտրեն քաղաքապետերի եւ տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլո 64 քաղաքներում եւ շրջաններում։ Քաղաքապետերի ընտրություններն անցկացվում են ուղղակի տեղական քվեարկությամբ, իսկ սակրեբուլոյում՝ խառը համակարգով: Յուրաքանչյուր սակրեբուլոյի պատգամավորների մի մասն ընտրվում է ըստ կուսակցական ցուցակների, իսկ մյուս մասը՝ ըստ շրջաններում քվեարկության։
Երկրում կա 3664 ընտրատեղամաս, որից 9 ընտրատեղամաս՝ բանտերում եւ 70-ը՝ հատուկ տեղամասեր, որոնք ստեղծվել են քովիդ-կենտրոններում, կարանտինի եւ ինքնամեկուսացման գոտիներում։
Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Թբիլիսիի որոշ ընտրատեղամասերում վաղ առավոտից հերթ է գոյացել:
Ընտրողների միասնական ցուցակում կա 3 497 345 մարդ: Ամենաշատ թվով ընտրողներ ապրում են Թբիլիսիում`1,002,900 մարդ, իսկ ամենափոքրը` Կազբեգիում `5680: Ընտրությունները համարվում են վավեր ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...