Քաղաքական նոր ամուսնություն. Տիգրան ՈՒրիխանյանը և Տիգրան Արզաքանցյանը միավորվում են
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը և գործարար, ՀԴԿ նախկին անդամ Տիգրան Արզաքանցյանը միավորվում են:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը: Այս պահին տեղի է ունենում կուսակցության համագումարը, որը կընտրի նոր ղեկավարություն։
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցել էր ՀԴԿ-ի հետ, իսկ Տիգրան Ուրիխանյանը՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայ Արա Աբրահամյանի հետ, սակայն ընտրություններից հետո երկուսն էլ իրեն նախկին դաշնակիցներից հեռացել են ու որոշել միավորվել։
Ինչպես ՀԴԿ ղեկավար ղեկավար Արամ Սարգսյանն էր հայտնել «Փաստինֆո»-ին, Տիգրան Արզաքանցյանի հետ տարաձայնությունների հիմնական պատճառը եղել է Տիգրան Արզաքանցյանի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և նրա աջակից արտախորհրդարանական ուժերի հետ:
Նշենք, որ թե Տիգրան Ուրիխանյանը, թե Տիգրան Արզաքանցյանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի հանձնախմբի աշխատանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...