Որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է տեղի ունենում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը որևէ ռիսկ չի տեսնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք այցելության հետ կապված, գրում է gazeta.ru-ն:

Լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պեսկովը հայտարարել է՝  որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է տեղի ունենում:

«Կարևոր է, որ այս կրկեսը վտանգ չներկայացնի որևէ երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է այս քաղաքացին», - ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:

Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է:

Քաղաքականություն