«Միջանցքի խոսակցությունները հիբրիդային պատերազմի դրսևորում են». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջանցիկ Էրդողանը
1) Միջանցք նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված չէ։
2) ՀՀ վարչապետն ասել է, որ միջանցքի քննարկում չի եղել և չի կարող լինել։
3) Ռուսական վերահսկողությամբ միջանցքին դեմ են և՛ Արևմուտքը, և՛ Իրանը։ Արևմտյան վերահսկողությամբ միջանցքին միանշանակ դեմ են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։ Հետևություն՝ միջանցքի հնարավորություն հիմա չկա, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողները լրիվ հակադիր մոտեցում ունեն։ Թուրքիան վեցնյակ էր ուզում ձևավորել, որ փակ շրջանակում լուծեր խնդիրը։ Չստացվեց, Վրաստանն Արևմուտքի պասով հրաժարվեց։
Հիմա Անկարան խոսում է հնգյակից։ Չի ստացվելու՝ Իրանը չի համաձայնի, որովհետև ցանկացած իրավիճակում Թուրքիան 2 ձայն ունի Ադրբեջանի հետ, ՌԴ-ն 2 ձայն ունի Հայաստանի հետ, ինքը մենակ է։ Հնգյակին կողմ, կամ դեմ չի արտահայտվել նաև Ռուսաստանը, քանի որ դա լուրջ առևտրի թեմա է իր համար, իսկ Հայաստանը, առանց Վրաստանի և առանց Արցախի կարգավիճակի, որևէ պարագայում չի համաձայնի միջանցքի գաղափարին։ Մնում է Թուրքիան փորձի զենքով գրավել, ինչը քիչ հավանական է՝ Մոսկվայի և Թեհրանի հեղինակությունը կզրոյանա, հետևաբար կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի, որին ՆԱՏՕ-ն, Իսրայելը և ԱՄՆ-ը չեն գնա, իսկ Թուրքիան միայնակ նման քայլ անողը չէ...
Միջանցքի խոսակցություններն ակնհայտ հիբրիդային պատերազմի դրսևորում են, և՝ ոչ ավելին։ Թուրքիան պետք է միջանցք ուզի, մենք էլ պետք է ուղարկենք նրան էնտեղ, որտեղ մեր ռազմավարական ընկերն է սիրում ուղարկել Բելառուսին, երբ ներռուսաստանյան գնի գազ է ուզում։
Հ. Գ. Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ սկսենք հավատալ, հասկանալ ու քննարկել նախ մեր՝ հայկական շահն ու դիրքորոշումը, հետո մյուսների: Մենք իրական ինքնիշխան պետություն կդառնանք, երբ հավատանք ոչ թե մեր վախերին, այլ՝ մեր խելքին ու մեր ուժին: Հիբրիդային պատերազմի ամենալուրջ զենքերից մեկը հենց հասարակության վախերի հիման վրա անկայունություն ստեղծելն է»:
Նմանատիպ հոդվածներ
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...