Խլություն, գլխապտույտ, ուշաթափություն, ուժեղ հարբուխ․ կորոնավիրուսի ախտանշանները փոխվել են
Այս տարվա աշնանը կորոնավիրուսի ախտանիշները փոխվել են: Այժմ այս հիվանդությունը, սկզբնական շրջանում կարելի է շփոթել մրսածության կամ գրիպի հետ: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել են ռուսաստանցի բժիշկները:
«Կորոնավիրուս վարակի նոր ախտանիշն ուժեղ հարբուխն է, որը նախկինում չի եղել: Շատերը կարծում են, որ սա խոսում է այն մասին, որ Covid-19-ը դառնում է ավելի քիչ վտանգավոր, բայց դա այդպես չէ: Վարակը դառնում է ավելի արագաշարժ: Եթե նախկինում հիվանդների մոտ թոքաբորբը զարգանում էր յոթերորդ օրը, ապա հիմա այն սկսվում է երրորդ օրը»,- լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել են Բուժաշխատողների արհմիությունից:
Բացի այս, բժիշկները հայտնել են, որ Covid-19-ով հիվանդների մոտ կարող են լինել կոկորդի ցավ, բարձր ջերմություն, նաեւ՝ գխլապտույտներ, խլություն եւ հոտառության կորուստ: Ըստ մասնագետների՝ ջերմաստիճանն այնպիսինն է, ինչպես գրիպինը, բայց այն պահպանվում է ավելի երկար: Մեծ մասամբ արտահայտված են նյարդաբանական ախտանիշներ. գլխապտույտ, գլխացավեր, ուժեղ թուլություն: Եւ կտրուկ վեր կենալիս հնարավոր են ուշաթափություններ: Բոլոր այս ախտանիշները հայտնվում են անմիջապես, առավելագույնը երկրորդ օրը եւ ձգվում են շաբաթներ:
Մասնագետների խոսքերով, այդպիսի ախտանիշներ, ինչպես փորի ցավն ու լուծը, դարձել են ավելի արտահայտված եւ հետազոտությունների արդյունքում երեւում է նաեւ լյարդի բորբոքում, ինչը նախկինում չի նկատվել:
Նմանատիպ հոդվածներ
Իրինայի աճյունը տվե՞լ եք, որ զոհվածների ցանկում գրել եք անունը. պատերազմից 1 տարի անց կին զինծառայողից լուր չկա. NEWS.am
44–օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված զորամասի զինծառայող Իրինա Մուսայելյանի ճակատագիրը շարո...
Երկար ժամանակով գազ չի լինի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մի...
Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատան...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին...