Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար. Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին
Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է Արցախի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել նաև Ղարաբաղի «հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն» և «կապերի հաստատում» եզրույթները։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նաև նշել, որ մենք չենք ճանաչում այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված արհեստական մի կառույց, որն օգտագործվում է արցախյան պետականության կարգավիճակը խարխլելու նպատակով։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով և քննարկել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ հարցերը և դրանց լուծման եղանակները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա. Քիոմարս Հեյդարի
Ինչպես արդեն հայտնել ենք` Իրանում մեկնարկել են ադրբեջանի սահմանին ընթացքող զորավարժություննեը՝ հրետանու, զրահատեխնիկայի,...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...
Իսրայելը ցեղասպանություն վերապրած հայերի սերնդի ներկայացուցչին ուղարկում է որպես Ադրբեջանում Իսրայելի դեսպան. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ դիվան...