Հասարակություն
Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպե՞լ են
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ, հաղորդում է Aravot.am-ը:
ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Կայքի տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման օրակարգը հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Քննարկման հիմնական թեման, սակայն, վերաբերել է տարածաշրջանային զարգացումներին եւ հնարավոր մարտահրավերներին:
Լրատվականը փորձեց այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ գրասենյակից: Մեր զրուցակից ՀՀԿ-ականները, սակայն, չեկնաբանեցին տեղեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարվել եմ 1000-ից ավելի մարդու հետ. Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով սիրուն, սիրուն»-ը` Ինգրիդի կատարմամբ
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամիրյան փողոցը հիմա. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամադրությունը` Հանրապետության հրապարակում
5.0