Սաակաշվիլին անընդհատ խոչընդոտում է Վրաստանի զարգացմանը․ Վրաստանի արտգործնախարար

Սաակաշվիլին անընդհատ խոչընդոտում է երկրի զարգացմանը, ոչ միայն այժմ, երբ նա փախել է և հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, այլև խոչընդոտել է Վրաստանի զարգացմանը նույնիսկ իշխանության օրոք։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է 1tv.ge-ն։

Նրա խոսքով, Վրաստանը արդարադատության առումով Սաակաշվիլիի իշխանությունից ստացել է ամենածանր ժառանգությունը:

Զալկալիանին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա ժամանել Վրաստան և չի խոչընդոտի երկրի զարգացմանը:

«Նրա քաղաքականության պատճառով մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ ոչ ոք չցանկացավ խոսել մեզ հետ: Երբ մենք եկանք իշխանության, ես անձամբ, երբ անցա ասոցացման բանակցությունները, ասոցացման համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված չէր, ահա, դա էր իր քաղաքականության արդյունքը, և որտեղ էինք մենք: Երբ խոսում ենք արդարադատության մասին, ամենադժվար ժառանգությունը, որ ստացել է Վրաստանը արդարադատարության տեսանկյունից, եղել է նրա իշխանությունը: Նա այն ժամանակ խոչընդոտում էր իշխանության ղեկին լինելով և այսօր էլ խոչընդոտում է նման տարբեր հայտարարություններով և գործողություններով, որոնք նա ամեն օր մատուցում է մեր հասարակությանը: Ոչ մի տեղ չի գա ու չի խանգարի երկրին, երկրի զարգացմանը: Նա անցյալ է, մենք պետք է շարժվենք դեպի ապագա, պետք է նայենք դեպի ապագա և ամեն ինչ անենք, որպեսզի երկիրը 2024 թվականին դիմի ԵՄ անդամակցության համար»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Քաղաքականություն