Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Տոնոյանին. ի՞նչ էր խոստացել. Hraparak
Hraparak.am-ը գրում է.«Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են, եւ նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին:
Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որեւէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին:
Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան եւ խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած: Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը եւ կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»:
Նմանատիպ հոդվածներ
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...