Էջմիածնի բնակիչը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին մեղադրում է իր 6000 դոլարը յուրացնելու մեջ. Aravot
Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մ.-ն դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին դրամաշորթության մեջ: Aravot.am-ի տեղեկություններով Ռաֆայել Մ.-ն սեպտեմբերի 29-ին ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում 1.5 հա հողատարածք գնելու նպատակով, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի մայիսին 6000 դոլար գումար է տվել Հրաչիկ Աբգարյանին, որն այդ գումարը պետք է փոխանցեր իր որդուն՝ Ալիկ Աբգարյանին, որպեսզի վերջինս կազմակերպեր տվյալ հողատարածքի առքուվաճառքը, սակայն 2021 թվականի օգոստոսի 11-ին պարզել է, որ վերջիններս նշված հողատարածքը վաճառել են մեկ այլ անձի և խաբեությամբ տիրացել իր գումարին: Aravot.am-ի հետ զրույցում Հրաչիկ Աբգարյանն ասաց, որ վիճելի հողատարածքը պատկանում է իր որդու զոքանչին, որը վաճառել են: Ռաֆայելը եւս ցանկացել է գնել տվյալ հողատարածքը, բայց այն այլ մարդու է վաճառվել. «Ինչ-որ մախինացիայի խնդիր է: Տասը տարի առաջ վաճառել են հողատարածքը, այդ տղան նո՞ր գլխի ընկավ…հեքիաթներ են»:
Մանրամասներն՝ սկզբնազբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...