Հասարակություն

Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ Ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ 5000 դրամ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց․ Ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ 5000 դրամ

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամները այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանց ներկայացուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են մի քանի հարցերի պատասխաններ ստանալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից:

«Հիմնական հարցը կապված է թեստավորման հետ։ Մենք դեմ չենք պատվաստմանը, ուղղակի մի քանի հարցադրում կա։ Այդ ո՞նց եղավ, որ 15 հազարանոց թեստը դարձավ 5 հազար դրամ: Ըստ մասնագետների, թեստավորման ինքնարժեքը մոտ 2 հազար դրամ է կազմում: Մինչ այս պահը կատարվել է 1,7 մլն թեստավորում: Այսինքն  թալանի մասին խոսացող կառավարությունը մեկ տարվա մեջ 37 մլն դոլարի շահույթ է ունեցել: Չգիտենք, որ կազմակերպությունն է այդ շահույթը ունեցել, բայց թալանել են ժողովրդին թեստավորման անվան տակ:

Մինչեւ սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակը օրական 400-500 էր, եւ այդ պայմաններում կառավարությունը որոշեց Հանրապետության հրապարակում միջոցառում կազմակերպել: Նախարարն առարկե՞լ է այդ որոշման դեմ, քանի որ դրանից հետո վարակակիրների թիվը հասավ հազարի»,-ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250