Արցախի Հանրապետությանը հատկացվեց 13 մլրդ դրամ

Արցախի Հանրապետությանը կհատկացվի 13 մլրդ 473 մլն դրամ՝ հոկտեմբեր ամսվա կենսական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով։ Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ֆինանսական միջոցները տրամադրվում են հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորման համար։

«Ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 13 մլրդ 473 մլն դրամ, որից առավել խոշոր տողերն են աշխատավարձերը և հավելավճարները՝ 3 մլրդ 95 մլն դրամ, կենսաթոշակների համար նախատեսվող վճարները՝ 1 մլրդ 233 մլն դրամ, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների սուբսիդավորման համար նախատեսվող ֆինանսավորումը՝ 1 մլրդ 206 մլն դրամ»,-նշեց նախարարը։

Վերջինս ասաց, որ այս հատկացումները կատարում են յուրաքանչյուր ամիսը սկսելուց առաջ։

Քաղաքականություն