Առաջին անգամ թուրք պաշտոնյայի շուրթերով հայտարարվել է պատերազմին Անկարայի մասնակցության մասին
Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Դրա հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն է:
| Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: |
Նա ծավալուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվականին՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմին և դրանում Անկարայի դերակատարմանը:
Բացի Լեռնային Ղարաբաղում հաղթանակի մասին ավանդական դարձած արտահայտություններից, որոնցում ընդգծվում են թուրք-ադրբեջանական յուրահատուկ հարաբերությունները, եղբայրությունը, «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանությամբ գործելու հանգամանքը, Քալընը մեկ այլ հետաքրքիր դիտարկում է արել:
Նա նշել է, որ «Ղարաբաղում հաղթանակը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի Թուրքիայի ԶՈւ տեսանկյունից: Նրա մեկնաբանությամբ՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, երբ բանակից հեռացվեցին գյուլենականները, շատերն ասում էին, որ թուրքական բանակն այլևս նախկին ներուժը չի կարողանա վերագտնել, սակայն, տեղի ունեցավ լրիվ հակառակը: ԹՀ ԶՈւ-երի «մաքրման» շնորհիվ այն ազատվեց իր հիվանդություններից և վերադարձավ իրական պարտականություններին, ինչի առաջին արդյունքը Սիրիայում գրանցված ռազմական հաջողություններն էին:
Թուրքիայի ԶՈւ-երը 2-րդ հաջողությունը գրանցել են Լիբիայում, երբ իրենց միջամտության արդյունքում փոխվեց զարգացումների ընթացքը:
«Մեր 3-րդ միջամտությունը Ղարաբաղի հաղթանակն է: Մեր ԶՈւ-ի, ԱԳՆ-ի և հետախուզության շատ լավ համակարգման և մեր նախագահի ճկուն առաջնորդության արդյունքում այսպիսի մեծ հաջողություն գրանցեցինք»,-եզրափակել էր Քալընը:
Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ թուրքական կողմից պաշտոնական մակարդակով առաջին անգամ բացահայտ կերպով հայտարարվում է 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ ռազմական միջամտության մասին: Պատերազմից անմիջապես հետո հաղթանակը սեփականաշնորհելու կամ կիսելու միտված հայտարարություններ արվել են թե՛ թուրք պաշտոնյաների, թե՛ իշխանամերձ մամուլի կողմից: Թե՛ պաշտոնյաները, թե՛ մամուլը միշտ խոսել են Ադրբեջանին տրված քաղաքական, դիվանագիտական, բարոյական, սոցիալական, քարոզչական աջակցության մասին: Իսկ պաշտոնական մակարդակում ռազմական ուղիղ ներգրավածության մասին նման ուղիղ տեքստով խոստովանություններ չեն հնչել:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...