4 մլն. դրամանոց ժամացույց, Հունաստանում շինություն. Արդարադատության նախարարի ունեցվածը․ «ArmLur.am»
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարին նայելուց հետո է հիշում, որ պետք է լինել ազնիվ, ու անաչառ, բավականին մեծ ունեցվածքի տեր է:
Պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ ունի մեկ բնակարան, որը նվեր է ստացել 2012 թվականին, բայց նույն տարում նա Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գնել է նաեւ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված շինություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին Կարեն Անդրեասյանը շինություն է գնել Հունաստանի կենտրոնական Մակեդոնիայի Գերակինի լողափնյա համայնքում:
Բանկային ավանդը կազմել է 51 հազար 800 դոլար: Նախարարը հայտարարագրել է, որ ունի ձեռքի 4 մլն դրամանոց ժամացույց: Այս թանկարժեք զարդը Անդրեասյանին նվիրել են 2017 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 840 հազար դրամ, 251 հազար եվրո, 8117 դոլար: Անդրեասյանի ունեցած կանխիկ դրամը 1.2 մլն դրամ է: Հայտարարագրած եկամուտը կազմել է 17 մլն 583 հազար դրամ եւ 7616 դոլար: Անդրեասյանն օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ստացել է 8 մլն 837 հազար դրամ, «Մելաթ» բանկից՝ 3 մլն 640 հազար դրամ, «Թի ընդ Ջի Գրուպ»-ից՝ 4 մլն 204 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...