Քաղաքականություն
YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքները՝ առանց վերականգնելու հնարավորության
Unknown
YouTube-ը հեռացրել է RT-ի երկու գերմանական ալիքներն առանց վերականգնելու հնարավորության։ Տեղեկությունը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում:
«Յութուբը» քիչ առաջ հեռացրել է մեր երկու գերմանական ալիքներն առանց վերականգնելու հնարավորության: Սա իսկական մեդիա պատերազմ է, որը Գերմանիան հայտարարել է Ռուսաստանին»,- գրել է Սիմոնյանն իր Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ RT DE YouTube-ալիքը գերմանալեզու ԶԼՄ-ների շրջանում ազդեցությամբ չորրորդ տեղում է, 2021 թվականի հունիսին այն 21 միլիոն դիտում է ունեցել: Սիմոնյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Լյուքսեմբուրգը մերժել էր RT-ին հեռարձակման լիցենզիա տրամադրել՝ հղում անելով Գերմանիայի իշխանության կարծիքին:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
Unknown
5.0
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Unknown
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Unknown
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Unknown
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանից պատասխանել են Ալեն Սիմոնյանի` գազի գների հետ կապված հայտարարությանը
2.3