Սպասված անակնկալ․ Արման Աբովյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ԲՀԿ-ական նախկին խատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Սպասված անակնկալ։
Եվ այսպիսով... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի ՀՀ ի իշխանության հետ հանդիպման պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այդ մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Բաքուն պատրաստ է վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը:
Հետաքրքրաշարժ դասավորություններ են տեղի ունենում: Վստահ եմ, որ երկրների համանախագահները ճնշում են գործադրում Իլհամի վրա և ավելի վաղ մենք արդեն նշելեինք, որ նման հանդիպում անպայման կկայանա:
Եվ ոչ այն պատճառով, որ Իլհամը «մեծահոգաբար» համաձայնեց, այլ որովհետև երկիր մոլորակի «մեծերին» վտանգավոր է սնտեսել և Իլհամը դա քաջ գիտակցում է ։
Ես բաց եմ թողնում հարցի բարոյական կողմը, քանի որ մշտական ծաղր, ծանակից և հակահայկական կատաղի դրսևորումներից հետո դժվարանում եմ պատկերացնել, թե ընդհանրապես ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, բայց այնուամենայնիվ:
Որպեսզի հանկարծ ոչ ոք պատրանքներ չունենա, և որ մենք կրկին չսնվենք կեղծ թուրքական խաղաղասեր օրակարգով, ես ձեզ կհիշեցնեմ, թե ինչով է Իլհամը գալու հանդիպման։
1․ Հայաստանի և Արցախի տարածքների թուրք-ադրբեջանական օկուպացիայի արդյունքների ճանաչում:
2․ Արցախի անկախության գաղափարի մերժում և Ադրբեջանի սահմանների ճանաչում:
3․ Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման համար՝ Սյունիքով միջանցքի (ճանապարհ) ապահովում:
Այսպիսով, հիմա ուշադիր..․
Եթե հանդիպումը կայանա, ապա սա նշանակում է միայն մեկ բան. Հայկական կողմը պատրաստ է ՔՆՆԱՐԿԵԼ կերոսինյան սուլթանի պահանջները:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...