Ո՞վ է ավելի մեծ կոռուպցիոներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանի հրահանգով ԱՀ իրավապահները լծվել են Խանումյանի մասնակցությամբ կոռուպցիոն պատմության բացահայտման գործին, ինչը նախագահը չի թաքցնում: Նեղ շրջապատում նա ասել է, որ գործընթացին ստոպ չի տալու․ ժամանակին ընդդիմադիր Խանումյանն իրեն պատեհ-անպատեհ կոռուպցիոներ էր անվանում, հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները:
Հիշեցնենք․ Արցախի դատախազությունն օրերս հաղորդեց, որ տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար, բնակարան չունեցող անձանց փոխհատուցումները։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը` ի դեմս նախարար Հայկ Խանումյանի, քանի որ այս նախարարությունն է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, եւ ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։ Որոշ տեղեկություններով, գործընթացն իրականացվել է Խանումյանի օգնական ոմն Անգելի միջոցով, որը նաեւ պատերազմի մասնակից է։
Մեզ ասացին նաեւ, որ կիրակի օրը Խանումյանն ու Հարությունյանը հանդիպել են: Թե ինչ են խոսել՝ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն խորհրդանշական է, որ երեկ Խանումյանի ղեկավարած նախարարությունը հաղորդագրություն տարածեց, կոչ անելով դատախազությանը եւ Քննչական կոմիտեին՝ «չվերածվել դեղին մամուլի մասնաճյուղերի»: Ոմանք տպավորություն էին ստացել, որ Հարությունյանն ու Խանումյանը հաշտվել են եւ որոշել ջրել գործը՝ քավության նոխազ դարձնելով իրավապահներին։ Հիշեցնենք․ սորոսական Խանումյանի նշանակման միջնորդը եղել է Փաշինյանը, հավանաբար, Հարությունյանը Հայաստանից դրական ազդակ չի ստացել նրան նեղելու հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...