Հադրութցի կինը պատմել է, որ ադրբեջանցիները իր ամուսնուն խոշտանգել և կախել են իրենց տանը. Forbes-ի անդրադարձը

Forbes հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Արցախյան 44 օրյա պատերազմի տարելիցին «Էթնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից սպառնալիքները և խախտումները շարունակվում են» հոդվածով։ Հեղինակ Ջեքի Աբրահամյանը առանձնացրել է պատերազմը հաղթահարած կանանց մասին, նաև հետտրավմատիկ սթրեսի և տեղահանության մասին խնդիրները։

Հայաստանի բնակչության 45%-ը տղամարդիկ են, որոնցից ավելի քան 10.000-ն այս պատերազմում հաշմանդամություն ստացած վետերաններ են, իսկ հարյուրավորները տառապում են Ադրբեջանի կողմից օգտագործվող սպիտակ ֆոսֆորի պատճառած ծանր այրվածքներից: Այսպիսի պայմաններում, տեղահանված և ապրուստի խնդիր ունեցող անձանց մասին հոգածության բեռը հիմնականում ընկնում է կանանց վրա:

Կանայք կազմում են ՏՏ աշխատուժի 30%-ը Հայաստանում, մինչդեռ աշխարհում ՏՏ ոլորտում զբաղված կանանց միջին մասնաբաժինը 20%-ից պակաս է: Տեղահանված կանանց համար բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորություններ ստեղծելու համար Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC) կրթական հիմնադրամը վետերանների ընտանիքների 100 կին անդամների առաջարկում է անվճար վեբ զարգացման դասընթացներ: Նախաձեռնությունն աջակցում են ԱՄՆ-ում բնակվող հայ դոնորները, այդ թվում՝ Հայ օգնության ֆոնդը:

«GITC-ի նախաձեռնությունը կանանց տրամադրում է մատչելի հմտություններ և հնարավորություն է ընձեռում կառուցել ամուր, բարձր վարձատրվող ՏՏ կարիերա` ճկուն հեռավար աշխատանքի հնարավորությամբ, որը կարելի կլինի համատեղել կանանց ընտանեկան և տնային պարտականությունների հետ»,-բացատրում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, ով մասին GITC ծրագրի շահառուների համար աշխատանքի տեղավորման հնարավորությունների բանակցություններ է վարում մասնավոր սեկտորի հետ:

Միջազգային քրիստոնեական կոնցեռնի (ICC) արցախյան նախագծի ղեկավար Քլեր Էվանսը ասում է, որ Արցախից տեղահանված գրեթե 60,000 հայերի մեծ մասն այժմ ապրում է Հայաստանում:

«Քանի որ Հայաստանի կառավարության ժամանակավոր կացարանների տրամադրման ծրագրի ժամկետը լրանում է տարեվերջին, մենք ակնկալում ենք, որ 2022 թվականի սկզբին բնակարանային լուրջ ճգնաժամ կարող է լինել՝ ենթադրելով, որ կառավարությունը չի կարողանա ավարտել նոր տների շինարարությունը»։ Էվանսը բացատրում է, որ գյուղերից տեղահանված կանայք այգիների սերմացուի և անասունների կարիք ունեն՝ որպես մեկնարկային աջակցություն, եկամուտ ստեղծելու և կյանքի որակը բարելավելու համար:

Նրանք հիգիենիկ պարագաների, այդ թվում՝ անձեռոցիկների ու լվացքի մեքենաների կարիք ունեն, քանի որ լվացք անելու հնարավորություն չկա: Էվանսը վկայակոչում է Հադրութից տեղահանված կնոջ դեպքը, որի ամուսնուն «խոշտանգել են և կախել իրենց տանը, իսկ որդուն սպանել են» մարտի դաշտում. նա այժմ բնակվում է Երևանում՝ ժամանակավոր կացարանում։

«Նրա համար տուն վերադառնալն այլևս անհնար տարբերակ է, քանի որ Հադրութն այժմ ամբողջությամբ գրավված է ադրբեջանցիների կողմից», – ասում է Էվանսը: «Նա այնպիսի տրավմայի է ենթարկվել, որ դժվարանում է նույնիսկ հաղորդակցվել, չունի եկամտի որևէ աղբյուր: Նա վարկ է վերցրել՝ տուն գնելու համար, սակայն չի կարող վճարել ողջ գումարը: Մենք կարծում ենք, որ սա նրա համար լավագույն երկարաժամկետ տարբերակն է »:

ICC-ն շարունակում է ծառայություններ մատուցել հարյուրավոր տեղահանվածների, նրանց թվում՝ 11-ամյա պատանու և նրա ընտանիքին, ովքեր ցանկություն ունեն Արցախ վերադառնալ։ Ընտանիքի հարսը ստիպված էր հրաժեշտ տալ իր զոհված հորը՝ իր հարսանիքի նախօրեին:

Շարունակելով հետևել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շարունակական հանցագործություններին, ICC -ի՝ հումանիտար հեռանկար հայտարարությունը կոչ է անում խորությամբ հետաքննել Արցախի իրավիճակը՝ միջազգային մարդասիրական և կրոնական ազատությունների հանրությանը քաջալերելով «իրազեկման, աջակցության և շահերի պաշտպանության» քայլեր ձեռնարկել: Այն նաև կոչ է անում մարդասիրական դիտարկումներ անցկացնել Արցախում մնացած բնակիչների կարիքների համար: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տեղահանված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և «անձնական սեփականության բռնազավթումը և ենթադրյալ ոչնչացումը» էլ ավելի է մեկուսացնում վերապրածներին հնարավոր «մարդասիրական լուծումների» հնարավորությունից:

«Անհայտ կորածների ընտանիքի անդամներն ամենօրյա մղձավանջի մեջ են ապրում, շատերի երեխաներն, ըստ էության, առևանգված են (անչափահաս զինվորները): Որպես մայր, ես խորը կարեկցանք և վիշտ եմ զգում գերիների ընտանիքների համար, հատկապես՝ մայրերի և երիտասարդ կանանց համար », – ասել է էթիկայի փաստաբան և CFTJ հիմնադիրներից Թամարա Ոսկանյանը: Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով Հայաստանում բազմապատկվել են կանանց խնդիրներն, ովքեր մինչ այդ էլ՝ նորաստեղծ տնտեսության և քաղաքական անկայուն պայմաններում ստիպված էին բազմաթիվ դժվարություններ հաղթահարել։

Մինչդեռ բարձրագույն կրթություն ստացած կանայք երկրի կառավարման մեջ փոքրաթիվ ներկայացվածություն ունեն, ինչը ակնհայտ դարձավ վերջին ընտրություններում, որտեղ կառավարության նշանակված 15 նախարարներից միայն մեկն է կին: «CFTJ- ի նպատակներից է նաև ընդլայնել կանանց դերը Հայաստանի իրավական համակարգում՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց կարգավիճակը հասարակության մեջ: Փորձելով ամոքել այս պատերազմի թողած վերքերը՝ կանայք իրենց ուսերի վրա են պահում Հայաստանն այս դժվարին ժամանակներում և պատրաստում այն ավելի պայծառ ապագայի համար»:

Քաղաքականություն