Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել․ Hraparak
Hraparak.am-ը տեղեկացնում է, որ լրացուցիչ տեղեկություններ ե ստացել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։
Լրատվականի աղբյուրն ասել է, որ այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել։ Եւ առաջիկայում մտնելու են դատարան` կալանավորելու միջնորդությամբ: Այս նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Այս գործով անցնում է նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Օղակը սեղմվում է ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի շուրջ։ Մեզ հաջողվեց կապվել Ա.Դավթյանի հետ, նա լսեց հարցը, ձեւացրեց, որ չի լսում եւ հեռախոսն անջատեց։
Մամուլում նաեւ լուրեր տարածվեցին, որ մի քանի օր առաջ խուզարկել են Դավիթ Տոնոյանի քրոջ բնակարանը։ Մենք պարզեցինք, որ դա ոչ թե Տոնոյանի քրոջ, այլ մոր բնակարանն է, որտեղ գրանցված է նաեւ Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում գործող իշխանությունն ամեն ինչ անում է պարտության մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու համար եւ ըստ ամենայնի` մեղադրանք կառաջադրվի նաեւ Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...