Մի լուր ունեմ նրանց համար, ովքեր բարեկեցիկ «դրսերում» կարծում են, որ պատերազմը վերջացել է. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի լուր ունեմ բոլոր նրանց համար, ովքեր հարաբերական անվտանգ Հայաստանում կամ բարեկեցիկ «դրսերում» կարծում են ,որ պատերազմը վերջացել է։
Ոչ, պատերազմը չի վերջանում երբ պարզապես բղավում ես Ապագա Կա, պատերազմը չի վերջանում երբ սխալները և անհաջողությունները վերագրում ես լոկ «սևերին» կամ «ղարաբաղցիներին», պատերազմը չի վեջանում երբ թշնամուն պատրաստ ես հանձնել Հայրենիքիդ մի մասը կամ խոնարհ ընդունես թշնամու պայմանները, պատերազմը երբեք չի վերջանա եթե պատրաստ ես քո զոհված հերոսների սխրանքը,պատիվը և արժանապատվությունը փոխանակես շինծու «խաղաղության» հետ։
Այդ ամենը միայն խրախուսում է պատերազմի շարունակությունը , ոչ ավել ոչ էլ պակաս։
Եվ իմիջայլոց, 44 օրվա պատերազմը ոչ թե «հանգուցալուծեց» խնդիներ, այլ մեկնարկ տվեց նոր զարգացումների, որորնք մինչև հիմա մեզ համար կենսական վտանգի աղբյուր են հանդիսանում։
Խաղաղությունը չեն մուրում։
Պատիվը չեն վաճառում։
Արժանապատվությունը չեն փոխանակում շինծու «հպարտության» հետ։
Եթե այս ամենը գոնե 10 տոկոսով հասկանանք, ուրեմն շանս ունենք, եթե շարունակենք տապակվել վարդագույն թրքահաճո երազանքների մեջ, ապա այլևս շանս հաստատ չենք ունենա»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...