Ալիևը՝ ռուս խաղաղապահների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրական է գնահատում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը։ Այս մասին նա ասել է Անադոլու գործակալությունը տված հարցազրույցում։
«Իհարկե, կան հարցեր, որոնց նկատմամբ կան պահանջներ։ Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրացիների անօրինական այցերին։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, քանի որ Ղարաբաղը մեր տարածքն է։ Ոչ մի արտասահմանցի կամ տրանսպորտային միջոց չեն կարող մուտք գործել այդ տարածք առանց մեր թույլտվության։ Սակայն ես կարող եմ ասել, որ այդ հարցը լուծված չէ 100 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ Ղարաբաղ անօրինական մուտքը օտարերկրյա քաղաքացիների կողմից քչացել է։
Ուզում եմ նաեւ նշել, որ մեր քաղաքականության եւ համառության շնորհիվ հաջողվեց վերջ դնել դրան։ Սակայն, իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի լիարժեք պահպանեին մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Տվյալ դեպքում այնտեղ ծառայություն անցնող անձինք եւս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն տվյալ հայտարարություններին համապատասխան»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...