Սասուն Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու եւ 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դեռեւս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, թե իբր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում եւ «բազում բնակարաններ, մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության եւ ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:
Լրատվամիջոցի դեմ դատական հայցը երեկ ներկայացվել է դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու եւ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:
Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել
Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմկուսի շարքերից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր մամուլի ասու...
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու կալանավորումը վերահաստատվել է. hetq.am
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահա...
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի...
Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին որոշում է...