Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը
Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է համայնքների խոշորացման մասին հարցը:
Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս իշխանությունները չեն սովորել տարբերակել գլխավորը երկրորդականից և այսպիսի քննարկում են կազմակերպել, երբ սահմաններին լարվածություն է առկա: Մինասյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը չի մասնակցելու անօրինականությունների:
Դրան զուգահեռ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, թե համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ է հետապնդում, և ևս միացան ընդդիմադիր գործընկերների ասածին: Երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորները լքեցին դահլիճը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...