Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին Ղարաբաղի համար
Թուրքիայի նախագահի վարչակազմին չի հաջողվել կազմակերպել Էրդողանի և Բայդենի հանդիպումը, ինչը մի քիչ փոխել է Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի արտահայտությունների տոնայնությունը: Էրդողանը կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Արցախյան պատերազմի ժամանակ։
Էրդողանի՝ թուրքական ԶԼՄ-ներին գրավոր փոխանցված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ շատ գովեստներ են հնչում։ NTV Haber-ը հայտնում է, որ, մասնավորապես, Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին Ղարաբաղի համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը ղարաբաղյան պատերազմի ժամանակ որոշումներ է ընդունել որպես իսկական պետական այր, և ճիշտ որոշումներ է ընդունել։
Էրդողանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ անհրաժեշտության դեպքում հեշտ է կապվել և կարևոր հարցեր քննարկել, և որ ինքը Ռուսաստանի կողմից Թուրքիայի հասցեին ինչ-որ սխալ գործողություններ երբեք չի նկատել:
Խոսելով հինգի կամ վեցի հարթակի մասին, Էրդողանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցում «դրական ազդակներ» են ստացվում։
«Այդ դրական ազդակների հետ մենք հստակ քայլեր կձեռնարկենք։ Այլ կերպ ասած՝ ես հույս ունեմ, որ մենք տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու հնարավորություն կունենանք»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև ավելացրել է, որ հույս ունի՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ավելի ուժեղ և տարբերվող շրջանի անցնել։
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...