ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն առանց ընդդիմության քննարկեց և ընդունեց համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը
Այսօր՝ ԱԺ-ն արտահերթ նիստում 63 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացված Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծով առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ՝ արդյունքում ունենալով 78 համայնք, 71-ը՝ միավորված։
Հիշեցնենք, որ նախագծերի քննարկմանը և քվերակությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ ընդդիմությունն ընդմիջումից առաջ լքել էր նիստերի դահլիճը:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «300-ից ավելի համայնքների ղեկավարների նկատմամբ քրգործեր կան հարուցված». Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին և Տեղական ինքնակառավարման մասին օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա ամբողջական հոլովակն է, որում դահիճը մի կտոր լափ նետելու առաջարկ է անում». Դավիթ Գրիգորյան
ԱՆՈՒՆԴ ԱՆԳԱՄ ՉԻ ՏԱԼԻՍ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» շարժման մամուլի խոսնակ` Դավիթ Գրիգորյանը. գրառու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող է առաջանալ Էրդողանի կողմից Թուրքիան ղեկավարելու անհնարինություն. ախտորոշվել է քաղցկեղ. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ինչի հե...