ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ագռավների զանգվածային անկում է գրանցվել
Շուրջ 200 սատկած սեւ ագռավ են հայտնաբերել Նովոսիբիրսկի մարզի Ուստ-Տառկա գյուղում, նրանց անկման պատճառները պարզվում են: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ուստ-Տարկի շրջանի անասնաբուժության վարչության ղեկավար Սերգեյ Կուզլյակինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նշանների մեծ մասը վկայում Է, որ, ամենայն հավանականությամբ, դա թունավորում Է»,-ասել Է Կուզլյակինը, ճշտելով, որ գյուղի մյուս կենդանիներն ու թռչունները չեն տուժել:
Նա նշել Է, որ ագռավների մարմինները հավաքել են, նմուշներ վերցրել, դրանք ուղարկվել են լաբորատորիա. արդյունքն սպասվում Է սեպտեմբերի 27-ին:
Գործակալության զրուցակիցը նաեւ հայտնել Է, որ հիմնականում սատկել են այս տարի ծնված թռչունները: Նրա խոսքով՝ վարչության մասնագետներն ստուգել են գյուղի տարածքը եւ մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ հաց ընդունող կետը, անցկացվել Է բակային շրջայց:
«Ընտանի կենդանիներն ու թռչունները նորմալ վիճակում են»,-ասել Է Կուզլյակինը:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողացել է մեքենայի լուսարձակները և փախչելիս՝ ազատվել գողոնից
Սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, 75-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած, անձի ինքնությունը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջահերով երթ դեպի Եռաբլուր
Այսօր Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ջահերով լուռ երթ՝ դեպի Ե...