ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, 75-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած, անձի ինքնությունը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ բացահայտելու նպատակով, համագործակցել են Սևանի բաժնի քրեական հետախույզների հետ։ Համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով Իջևանից Երևան ընթանալիս 75-ամյա կնոջը վրաերթի էր ենթարկել մայրաքաղաքի Մազմանյան փողոցի 60-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել։
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շուտով ժամանակակից սքեյթ-պարկ կունենա
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էտնա հրաբուխը 9 կմ բարձրությամբ ծուխ է արձակել
Սիցիլիայի Էթնա հրաբուխը ծխի և մոխրի զանգված է արտանետել 9 կմ բարձրության վրա: Բարեբախտաբար ծխի խիտ զանգվածի արտանետումը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեռքերս ոլորել էին, հետո վատացա` շտապօգնություն կանչեցին». Փոստանջյանը` իրեն բերման ենթարկելու մասին
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից ազատ արձակվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն առավ...