ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողացել է մեքենայի լուսարձակները և փախչելիս՝ ազատվել գողոնից
Սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի բակերից մեկում գողացել են «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները արագ մեկնել էին դեպքի վայր, որտեղ նկատել էին «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Վարորդը իրավապահներին տեսնելով՝ մեքենայով դիմել էր փախուստի, շենքերից մեկի մոտ վնասել կայանված 3 ավտոմեքենայի ու բռնվել:
«Միցուբիշիի» 24-ամյա վարորդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվեց խոստովանական բացատրություն։
Երիտասարդը փախչելիս ազատվել էր գողոնից։ Լուսարձակները, որոնք հափշտակել էր մի քանի «Մերսեդեսից», հայտնաբերվել են։ Հայտնաբերվել են նաև մեքենայատերերը, որոնցից հաղորդում է ընդունվել։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ագռավների զանգվածային անկում է գրանցվել
Շուրջ 200 սատկած սեւ ագռավ են հայտնաբերել Նովոսիբիրսկի մարզի Ուստ-Տառկա գյուղում, նրանց անկման պատճառները պարզվում են: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շուտով ժամանակակից սքեյթ-պարկ կունենա
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էտնա հրաբուխը 9 կմ բարձրությամբ ծուխ է արձակել
Սիցիլիայի Էթնա հրաբուխը ծխի և մոխրի զանգված է արտանետել 9 կմ բարձրության վրա: Բարեբախտաբար ծխի խիտ զանգվածի արտանետումը...