Պուտինն ինձ խնդրեց չպնդել, որ Փաշինյանը դա ստորագրի մեր ներկայությամբ. Ալիև
Ալիևը պատմել է ամբողջական հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին:
«Տեքստն ի վերջո համաձայնեցվեց: Բնականաբար, այն պետք է ստորագրվեր, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ խնդրեց չպնդել, որ Փաշինյանը դա ստորագրի մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նուրբ անձնավորություն է, շատ նուրբ, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ կետեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ այս նվաստացման հիմքում անձ չէ, այլ երկիր, և մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Այսպիսով՝ ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ -որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա ստորագրել, դեռ հայտնի չէ: Ես բազմիցս հրապարակավ տվել եմ այս հարցը, բայց պատասխան չեմ ստացել, գուցե մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք դրա մասին`միայն պատմության համար:
Առայժմ միայն այս հատվածում կարող եմ պատմել այդ պատմական օրվա մասին», - ասել է Իլհամ Ալիևը National Defense ամսագրին տված հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...