Հասարակություն

Իրանցի վարորդների ձերբակալման հարցը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Unknown 1 րոպե 124 դիտում
Իրանցի վարորդների ձերբակալման հարցը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Նախարարների հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղեկացնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Աբդուլահյանը բարձրացրել է տրանզիտի ու իրանական բեռնատարների երթևեկության (Կապան-Գորիս ճանապարհով-խմբ.) թեթևացման, ինչպես նաև մի քանի հյուպատոսական հարցեր, այդ թվում ադրբեջանական ոստիկանության կողմից ձերբակալված վարդորդների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ խնդիրը պետք է լուծել երկկողմ շփումների միջոցով։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ չի կարելի երրորդ երկրներին թույլ տալ ազդել «երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վրա»։

Աբդուլահյանը 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի կողմից Ղարաբաղի շրջանների գրավումն անվանել է «Ադրբեջանի տարածքների ազատագրում» ու հավելել, որ դրանց վերականգնումը լավ հիմք կարող է դառնալ երկկողմ համագործակցության համար։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հարավային մասով անցնող Գորիս-Կապան ավտոճանապարհը մասնակիորեն վերահսկվում է ադրբեջանական ոստիկանների կողմից։ Սեպտեմբերի 12-ից սկսած ուժայինները սկսել են կանգնեցնել իրանցի վարորդներին ու վճար պահանջել՝ ճանապարհով անցնելու համար։ Բացի դա, երկու վարորդ ձերբակալվել է, նրանց մեղադրում են Արցախ բեռներ տեղափոխելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250