Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել ու քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակ
Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում, տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:
Իրանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ:
Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հաղորդում է, որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին խառնվել իրենց հարաբերություններին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը վիճարկելու համար «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ
«Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու...
Ինչ նպատակ է հետապնդում Էրդողանը իր պլանով․ ռուս թուրքագետ
Ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովն իր տելեգրամյան ալիքում գրել է այն մասին, թե ինչ է նշանակում իրականում Թուրքիայի նախագահ...
Մամիջանյանը հրաժարվել է մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին․ հայտնել է՝ ինչու
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ տեղեկաց...