Ինչպես են գաղտնալսել Ֆրանսիայի 5 նախարարներին

Ֆրանսիացի 5 նախարարի հեռախոսները գաղտնալսվել են լրտես ծրագրի կողմից: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով ֆրանսիական Mediapart հարթակին:

Ըստ հրապարակման՝ 2019-2020թթ.-ին հինգ նախարարի հեռախոսներում հայտնաբերվել է գաղտնալսող ծրագիրը:

Մասնավորապես գաղտնալսել են Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկերի, տարածքային պլանավորման նախարար Ժակլին Գուրոյի, գյուղատնտեսության նախարար Ժուլիեն Դենորմանդիի, անդրծովյան տարածքների նախարար Սեբաստիեն Լեկորնյուի, բնապահպանական անցման նախարարին կից պատվիրակ նախարար Էմանուել Վարգոնի նկատմամբ:

 

Հուլիսի 18-ին Ֆրանսիայում տեղակայված Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հետաքննություն են հրապարակել, որում նշվում է, որ մի շարք երկրներ կարող էին լրտեսել աշխարհի առնվազն 50 հազար մարդու ՝ Pegasus բջջային հեռախոսների համար կոմերցիոն տրոյական ծրագրի միջոցով:

Իր հերթին բրիտանական The Guardian թերթը, որը մասնակցել է զանգվածային լրագրողական հետաքննությանը, նշել է, որ լրտեսման թիրախներ կարող էին լինել պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մի շարք ղեկավարներ: Մասնավորապես, նշվել են Ֆրանսիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և ՀԱՀ-ի նախագահներ Սիրիլ Ռամապոսայի, Պակիստանի վարչապետ Իմրան Խանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի և Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի անունները: