Հասարակություն

Բանակում շեշտակի ավելացել են սպաների կողմից կատարված հանցագործությունները. NEWS

Բանակում շեշտակի ավելացել են սպաների կողմից կատարված հանցագործությունները. NEWS

Վերջին մեկուկես տարում բանակում շեշտակի ավելացել է սպաների կողմից կատարված հանցագործությունների թիվը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից ստացված վիճակագրական տվյալները։

Մասնավորապես 2020 թվականի ընթացքում արձանագրվել է ՀՀ զինված ուժերի և ԱՀ ՊԲ-ի սպաների կողմից կատարված հանցագործությունների 277, իսկ 2021 թվականի 6 ամիսների ընթացքում՝  140 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2019–ին արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 176, իսկ 2018–ին՝ 263 դեպք։

Այսինքն, եթե 2019–ին՝ նախորդող տարվա համեմատ սպաների կողմից կատարված հանցագործությունների թիվը շեշտակի նվազել է, ապա  2020–ին այդ թիվը դարձյալ ավելացել է՝ 2019–ի համեմատ աճելով 57,3% տոկոսով։ Արձանագրված ցուցանիշն, անշուշտ ունի նաև օբյեկտիվ պատճառներ՝ կապված 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքների հետ։

Մասնավորապես կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումների հետևանքով ի հայտ եկող հանցագործությունները կարող են հետևանք լինել պատերազմից հետո բանակում տիրող բարոյահոգեբանական լարված մթնոլորտի, ինչպես նաև զինված ուժերում պարբերաբար տեղի ունեցող կադրային փոփոխությունների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250