«Բա սրան ի՞նչ կասեք. Գուգլն արդեն Տիգրանաշենը համարում է Ադրբեջանի տարածք». Արամ Գևորգյան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ամսից ավել է, որ Google maps-ն ու Google Earth-ը Կապան գնալու ճանապարհը գծելիս շրջանցում են Տիգրանաշենը և ճանապարհը տանում կա՛մ Ուրցաձորով, կա՛մ Սևանով։ Ստացվում է, որ գուգլն արդեն Տիգրանաշենը համարում է ադրբեջանի տարածք ու Հայաստանի ճանապարհներին առնչվող ոչ մի պարագայում այնտեղով ճանապարհ չի գծում։ Գիտե՞ք ես ինչից եմ վախենում, որ մի օր էլ Տիգրանաշենով անցնելիս հնարավոր ա տեսնենք ադրբեջանական ուղեկալներ, հայկական ավտոբուսները կանգնեցնեն, ստուգեն, Հայաստանի ԳՇ պետն ու վարչապետն էլ ասեն՝ «դե Քյարքին իրանց տարածքն ա, ինչ ուզում են, անում են»։ Էլ չեմ ասում, որ կարող ա ուղղակի Արենի գնալու ճանապարհին մի 50 հոգանոց ավտոբուսով գերի ընկնեք Տիգրանաշենում... ու ոչ մեկ ձեր տերը չի, կասեն՝ ռուսները պետք ա բանակցեն։ Էն որ ասում էին՝ «անկլավները հանձնո՞ւմ եք, Տիգրանաշենը հանձնո՞ւմ եք», էն դանչոյակերպ կենդանիների մակարդակով իրանց կոտորում էին, թե նախկիններն են ստեր տարածում։ Բա սրան ի՞նչ կասեք։ Գուգլը շրջանցում ա Տիգրանաշենն այնպես, ինչպես շրջանցում ա Կապանի ճանապարհը Շուռնուխով ու Որոտանով։ Հիմա մենակ Տաթևով ա ցույց տալիս քարտեզն ու մենք արդեն տեսնում ենք, որ Շուռնուխով գնալն արդեն վտանգավոր ա դարձել։ Մի օր կլսենք Տիգրանաշենի մասին ու մեր ապիկարներն ու տեղի անգրագետները կասեն՝ «դե նորմալ ա, դա իրանց հողերն էր»...»: |
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...