Արայիկ Հարությունյանը հրավիրված է եղել միջոցառմանը, բայց գերադասել է միայն «Եռաբլուր» գնալ․ խոսնակ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններն այսօր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշել են, որ ԱՀ և ՀՀ Անկախության օրերի միջոցառումներին արհամարհվել են արարողակարգային պահանջները՝ դրանով կասկածի տակ դնելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:
«Արցախպրես»-ն այս առթիվ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարցեր է հղել , որոնք ներկայացնում ենք ստորև.
-Տիկի՛ն Ավանեսյան, այսօր ԱԺ երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ Անկախության միջոցառումներին ԱՀ իշխանությունները պատշաճ ներկայացված չեն եղել: Արդյո՞ք ԱՀ նախագահը չի հրավիրվել։
-Արցախի Հանրապետության նախագահը սեպտեմբերի 21-ին ՀՀ Կառավարության կողմից հրավիրված է եղել Անկախության տոնի բոլոր միջոցառումներին, սակայն գերադասել է այցելել միայն Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ի դեպ, Նախագահի հետ Եռաբլուր է այցելել նաև ԱՀ ԱԺ նախագահ պարոն Արթուր Թովմասյանը: Մնացած միջոցառումներին չմասնակցելու հարցը նախապես համաձայնեցվել է արարողակարգային մակարդակում:
-Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տոնական միջոցառումներին չմասնակցելը էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին: Համաձա՞յն եք նշված տեսակետի հետ:
– Որևէ գնահատական չեմ ուզում տալ։ Կարծում, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ավելի լուրջ աշխատանք է պահանջում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցություների վերականգնման և միջազգային կապերի ամրապնդման առումով, իրականում, հայկական բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համատեղում պետք է լինի։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...