ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին․ նախագիծն ընդունվել է

Հիանալի նորություն։ Այսպես է սկսել իր գրառումը աշխարհահռչակ հայազգի երգիչ Սերժ Թանկյանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ -ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է գոնգրեսականների օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը և պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահանջում է հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերման ուղղումը ՝ պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և կոչ անելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին, հայտնում է ANCA-ն: 


Փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:
 

Քաղաքականություն