«Փտախտի աստիճանի հասած հարց»․ Թուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը մեկնել է Իսպանիա։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Կարող եմ ասել, որ մինչև օրս Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարաններում եղած մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել՝ հաշվի առնելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների արժեքը։ Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։
Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասին... Անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն»,- մանրամասնել է Շենթոփը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեզի մեր տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...