Նոր պայմանավորվածություն` Զելենսկիի և Էրդողանի միջև
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնք ԱՄՆ-ում են գտնվում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովին, հանդիպման ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման աշխատանքները, գրում է ՏԱՍՍ-ը:
Կողմերը քննարկել են էներգակիրների դիվերսիֆիկացման համատեքստում էներգետիկայի ոլորտում կապերի, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման տեմպերը, մասնավորապես՝ Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների համար բնակարանաշինության վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են նաև Սևծովյան տարածաշրջանում անվտանգության կայուն իրավիճակի պահպանման հարցը:
Էրդողանն ընդունել է Զելենսկիի հրավերը՝ այցելել Ուկրաինա՝ մասնակցելու Ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստին, որը նախատեսված է այս տարվա աշնանը:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...