Կրեմլը՝ Էրդողանի հայտարարությունների մասին
Կրեմլն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, որով նա ճանաչել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
«Ղրիմի հարցում Անկարայի արտահայտած տեսակետի հետ մենք կտրականապես համաձայն չենք, սակայն շարունակելու ենք աշխատել թուրքական կողմի հետ», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ. «Մենք ցավում ենք, որ այդ հայտարարությունները հիմա են հնչում, երբ նախապատրաստվում է [Թուրքիայի] նախագահի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Մենք կգերադասեինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների միջև առկա տարածաշրջանային շատ թեժ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...