Իրականությանը չի համապատասխանում այն, թե ադրբեջանցիները Բերդում 5 մեքենայով առաջ են եկել. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սուտ է որակում տեղեկությունները, թե Ադրբեջանցիները մետ մեկ ժամ փակել են Տավուշի Բերդ համայնքի մայրուղին։
Քոչարյանը հայտարարեց, թե անձամբ ԳՇ պետի հետ է ճշտել հարցը ու հերքում է տեղեկությունները, թե Բերդի ճանապարհին կայանել են երկու ռազմական-բեռնատար մեքենա, երեք՝ Ջիպ մակնիշի մակնիշի մեքենա՝ խաթարելով միջպետական ճանապարհի երթևեկությունը։
«Ձեր գործընկերները լավ պատրաստած ապատեղեկատվություն էին տարածում։ 10 րոպե խնդրեցի։ ԳՇ պետի հետ եմ խոսել, չի համապատասխանում իրականությանը։ Եթե այդպիսի բան լիներ՝ կլիներ պաշտոնական տեղեկատվություն։ Ոտքից գլուխ ապատեղեկատվություն է։ Այն թեմայի շրջանակում է, որ անպայման լարվածության օջախ ենք ուզում՝ Սյունիքում չկա, գանք Տավուշ»։
Քոչարյանը նշեց՝ այն ինչ կապված է երկրի անվտանգության հետ, կուզեր, որ չլիներ ապատեղեկատվություն, քանի որ այնտեղ էլ ծառայողներ կան, նրանց հարազատներին լարվածության մեջ են պահում։
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...